ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Փաշինյանն այլընտրանք չունի

Փաշինյանն այլընտրանք չունի
10.06.2024 | 15:19

Մինչ Հայաստանում ներքաղաքական լարվածությունը հասնում է գագաթնակետին, ճգնաժամը հաղթահարելու նախադեպ է ստեղծվում Ֆրանսիայում:

Ֆրանսիայում Եվրախորհրդարանի ընտրություններում հաղթանակ է տարել «Ազգային միավորում» ուլտրաաջ կուսակցությունը:

Սա Ֆրանսիայում հաստատված ներքաղաքական ստատուս-քվոյի խախտում է, պատահական չէ, որ Մարին Լը Պենի կուսակցությունը պահանջեց խորհրդարանական արտահերթ ընտրություններ:

Ֆրանսիան իրապես դեմոկրատական երկիր է, և Մակրոնն արդեն հաշվի է նստել նոր իրողությունների հետ և հայտարարել է Ազգային ժողովի արձակման մասին. արտահերթ ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա հունիսի 30-ին:

Երևանի ավագանու անցած տարվա ընտրությունները փոխել են Հայաստանի ներքաղաքական կյանքում հաստատված ստատուս-քվոն, որը հետևանք էր 2021-ի ընտրությունների:

Եթե Նիկոլ Փաշինյանն ունենար քաղաքական ռացիոնալություն, նա այդ ընտրություններից անմիջապես հետո կհայտարարեր ԱԺ արտահերթ ընտրությունների մասին, մանավանդ, որ, ի տարբերություն Մակրոնի, ձախողել է կառավարության ծրագիրը:

Բայց նա գերադասեց իշխանության ճգնաժամը, ինչն այս օրերին ծավալվող շարժման երկու հիմնական պատճառներից մեկն է:

Եթե անգամ իմպիչմենտի գործընթացը ձախողվի, դա չի վերացնելու իշխանության ճգնաժամը:

Միակ ելքը ԱԺ արտահերթ ընտրություններն են:

Այս հարցում, իհարկե, իշխանությանը մանևրից պետք է զրկի նաև խորհրդարանական ընդդիմությունը՝ մանդատները վայր դնելով խորացնելով իշխանության ճգնաժամը:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1987

Մեկնաբանություններ